Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար գլոբալ սպառնալիքների ցուցակում առաջին տեղն են զբաղեցնում Ռուսաստանն ու Չինաստանը, հայտնում է ТАСС գործակալությունը:
«Համաշխարհային ասպարեզում Միացյալ Նահանգներին մարտահրավերներ են նետում: Նախ դա Ռուսաստանն է իր ագրեսիայով` հատկապես Եվրոպայում, և գաղտնի դավադրություններով: Խոշոր խնդիր է հանդիսանում Չինաստանի ազդեցության տարածումը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ընդգծել է Քարթերը:
Մյուս մարտահրավերների մեջ նա անվանել է Հյուսիսային Կորեայի ագրեսիվ գործողությունները, Իրանի միջուկային քաղաքականությունը և «Իսլամական պետության» կողմից սպառնալիքը: