Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը Ռուսաստանից Սիրիայում թռիչքների իրականացման անվտանգության վերաբերյալ պատասխան է սպասում, հաղորդում RIA Novosti-ն:
«Նրանք պետք է անեն դա և հենց հիմա»,- ասել է Քարթերը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուս և ամերիկացի զինվորականները փաստաթուղթ են պատրաստում «Իսլամական պետության» դեմ պայքարում օդուժի գործողությունների փոխհամաձայնեցման վերաբերյալ: Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը: