տուն Քաղաքական Միջազգային Պենտագոնը օգնություն է խոստացել սիրիական ընդիմությանը

Պենտագոնը օգնություն է խոստացել սիրիական ընդիմությանը

100
0

The_Pentagon_January_2008Պենտագոնը խոստացել է, որ Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ հատուկ նշանակության ջոկատայինները Սիրիայի  ընդդիմությանը օգնություն ցույց կտան։ Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Քարթերը ԱՄԷ պաշտպանության նախարար Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ Մակտումի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Մենք կփորձենք օգնել Սիրիայի սուննի արաբներին, նրանց լրացուցիչ ուժեր կտրամադրենք, որպեսզի նրանք կարողանան ԻՊ-ից հետ վերցնել իրենց տարածքները, այդ թվում՝ Ռաքքան»։

Բացի այդ, Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան խոստացել են վերականգնել իսլամիստների նկատմամբ օդային հարվածները։