Ամերիկյան օդուժի ռմբակոծություններից հետո Իրաքում սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդներից մեկը:Լուրը հաղորդում է BBC-ն` հղում կատարելով ԱՄՆ բանակի ներկայացուցչին:
Պենտագոնում նշել են, որ նրա անունը Աբու Բաքր Ալ-Թուրքմանի է, ով զբաղվել է «Իսլամական պետության» վարչական գործերով: Ավիահարվածը հասցվել է Թալ Աֆար քաղաքում:
Ըստ Պենտագոնի` Ալ-Թուրքմանիի սպանությունը վկայում է «Իսլամական պետության» խոցելիության մասին: