տուն Քաղաքական Միջազգային Պենտագոնը Գուանտանամոյի փակման ծրագիր է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես

Պենտագոնը Գուանտանամոյի փակման ծրագիր է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես

66
0

AՊենտագոնն ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել Գուանտանամոյի փակման ծրագիրը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուքը:

Ծրագիրը նախատեսում է բանտարկյալների մի մասի տեղափոխում երրորդ երկրներ եւ «Կոնգրեսի հետ համատեղ աշխատանք»՝ մյուս բանտարկյալներին ԱՄՆ տեղափոխելու համար: Ըստ Պենտագոնի հայտարարության, ծրագիրը թույլ կտա տարեկան 65-85 մլն դոլար տնտեսել:

Gazeta-ն, վկայակոչելով Reuters գործակալությունը, գրում է, որ Գուանտանամոյի փակման եւ բանտարկյալներին այլ բանտեր փոխադրելու ծախսերը կկազմեն 290-ից 475 մլն դոլար: Դրանք կփոխհատուցվեն 3-5 տարվա ընթացքում: Շուրջ 35 բանտարկյալներ կարող են փոխանցվել այլ երկրների: