Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը ճանաչվել է Գերմանիայի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Գերմանիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:
Քվեարկության ժամանակ Կիմիխը ստացել է ձայների 45.3 տոկոսը: Երկրորդ տեղում է ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը (37.8%): Եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը (4.7%):
Քվեարկությանը մասնակցել է 52761 մարդ: