տուն Լուրեր Պեկինը դեմ է ԿԺԴՀ-ի նկատմամբ կիրառվող միակողմանի պատժամիջոցներին

Պեկինը դեմ է ԿԺԴՀ-ի նկատմամբ կիրառվող միակողմանի պատժամիջոցներին

105
0

ագն

Չինաստանը հանդես է եկել ԿԺԴՀ-ի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք չեն կարող օգնել կորեական միջուկային խնդրի լուծմանը` այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ իր ճապոնացի գործընկեր Ֆումիո Կիսիդայի հետ հեռախոսազրույցում:

«Չինական կողմը պատրաստ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ Կորեական թերակղզում իրավիճակի նոր փոփոխությունների առնչությամբ անհրաժեշտ արձագանք մշակել»,- ԱԳ նախարարի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳ նախարարությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ԿԺԴՀ-ն միջուկային փորձարկում էր անցկացրել, ինչը իրարանցում էր առաջացրել տարածաշրջանում: