տուն Քաղաքական Միջազգային PEGIDA-ի առաջնորդը սկանդալային լուսանկար է հրապարակել

PEGIDA-ի առաջնորդը սկանդալային լուսանկար է հրապարակել

102
0

B70DpyMIAAAABIM

«Հայրենասեր եվրոպացիները՝ ընդդեմ արևմուտքի իսլամացման» (PEGIDA) գերմանական կազմակերպության ղեկավար Լուտց Բախմանը պատրաստակամություն է հայտնել հեռանալ այդ պաշտոնից այն բանից հետո, երբ նրա հրապարակած լուսանկարներից մեկը սկանդալի պատճառ է դարձել: Այս մասին հաղորդում է France-Presse-ը:

Ինչպես հաղորդվում է, լուսանկարում Բախմանը փոխել է սանրվածքն ու արհեստական բեղեր է փակցրել՝ նմանվելու նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերին:

«Այո, ես հեռանում եմ իմ պաշտոնից», — նշել է Բախմանը:

Տեղեկությունների համաձայն՝ նացիստական քարոզի այս դրսևորումը հայտնվել է նաև գերմանացի իրավապահների ուշադրության կենտրոնում: