Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:
Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող:
Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):
Դեպքերի զարգացման ընթացքին կանդրադառնանք առաջիկա հաղորդագրություններում:
Թեմային առնչբող այլ նյութեր
Հակառակորդը վերսկսել է հրետակոծումը. ԼՂՀ ՊՆ
ԼՂՀ-ի ողջ սահմանի երկայնքով ընթանում են մարտեր. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինուժը ադրբեջանական ուղղաթիռ է խոցել
Երկու կողմերն էլ զոհեր ունեն. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների հետ
Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավորը դատապարտել է ադրբեջանական կողմի գործողությունները
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վերաբերյալ
Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է իր կորուստների մասին
Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները (լուսանկարներ)
Գեներալ Մանվել Գրիգորյանը մեծ զորքով մեկնեց Արցախ
— See more at: http://old.araratnews.am/428895/#sthash.xJghtXbC.dpuf