տուն Լուրեր ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ճնշել են հակառակորդի ակտիվությունը. ԼՂՀ ՊՆ

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ճնշել են հակառակորդի ակտիվությունը. ԼՂՀ ՊՆ

98
0

867_640

Սեպտեմբերի 29-ին  և լույս  30-ի  գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ, տարբեր  տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց` այդ թվում շուրջ 160  կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի  նռնականետերից, ինչպես նաև 4 կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Առաջնային գծի ողջ երկայնքով հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն