Իրաքի մայրաքաղաքում այսօր երկու պայթյուն է որոտացել: Ավելի քան 30 մարդ անհայտ կորած են համարվում: Այս մասին հայտնում է Al Mada Press գործակալությունը:
Առաջին պայթյունի հետևանքով, որն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից, զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 16-ը: Երկրորդ պայթյունին զոհ է դարձել 2 մարդ, վիրավորվել՝ 11-ը: