Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ժամեր առաջ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել: Պայթյունի ձայն լսվել է նաեւ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում: Լուրեր էին շրջանառվում նաեւ այն մասին, որ պայթյունից տուժել է Ջրառատ գյուղի բնակիչ Արթուրը, որն այդ պահին դաշտում աշխատելիս է եղել: Araratnews.am-ի հետ զրույցում Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանը հաստատեց, որ իրենց գյուղում Արթուր անունով մարդ բնակվում է. «Մենք այս պահին այդ հարցով ենք զբաղվում, բայց որևէ տվյալ չունենք: Արթուրն առավոտյան տնից դուրս է եկել, եղել է դաշտերում, բայց այս պահին չգիտենք՝ որտեղ է գտնվում, իրեն չենք տեսել»,- մեզ հետ զրույցում ասաց Ջրառատի գյուղապետը:
Գյուղապետի խոսքով՝ իրենք էլ չեն հասկանում, թե ով է լուրեր տարածել, որ Արթուրին ինչ-որ բան է պատահել:
«Մարդիկ եմ ուղարկել նրան փնտրելու» ,- մանրամասնեց գյուղապետը: