Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ:
Ըստ ականատեսների՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել աֆղանական բանակին պատկանող ավտոմեքենայում: Ահաբեկչական խմբավորումներից և ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: