ՀՀ ԱԻՆ-ը հաղորդում է, որ մայիսի 12-ին, ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: