Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ ևս 9 մարդ վիրավորվել է: Ճշտված տեղեկություններ համաձայն` պայթյունը տեղի է ունեցել բանվորների խմբի կողքին:
Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են: Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: