տուն Քաղաքական Միջազգային Պայթյուն Բաղդադի հյուսիսային հատվածում

Պայթյուն Բաղդադի հյուսիսային հատվածում

91
0

IRAQ-CONFLICT-UNREST-SHIITE-KIRKUKԻրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսային հատվածում` արդյունաբերական թաղամասերից մեկում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ մահացել է, յոթը `վիրավորվել, գրում է iraqinews.com-ը` հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությունում իր աղբյուրներին:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժեր, որոնք շրջափակել են  տարածքը: Շտապօգնությունը վիրավորներին տեղափոխել է մոտական հիվանդանոցներ, իսկ մահացածներին` դիահերձարան: