տուն Լուրեր Պայթյուն ավտոտնակում. կա մեկ զոհ

Պայթյուն ավտոտնակում. կա մեկ զոհ

88
0

14.06.12-6176պայթյուն-մեքենա

Հունիսի 16-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի դիմաց ավտոտնակ է այրվում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Նույն օրը, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի բակից իրենց մոտ է տեղափոխել մոտ 30 տարեկան տղամարդու դիակ` դեմքին պատռած վերքերով:
Պարզվել է, որ հունիսի 16-ին, ժամը 01.30-ին, նշված շենքի բակում գտնվող ավտոտնակում չպարզված հանգամանքներում պայթուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 1994 թ. ծնված Գոռ Թումոյանի դիակը:
Ավտոտնակում գտնվող «Նիսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենան այրվել է:
Նշանակվել են դատաբժշկական և այլ փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: