Ուկրաինայի Լիսիչանսկ քաղաքի սոսնձանյութերի գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է գործարանի աշխատակցուհին, ինչպես նաև փլուզվել է շինության առաջնամասը:
Պայթյունը որոտացել է գործարանի ոսկրասոսնձի արտադրամասում, նախնական վարկածով՝ պայթել է տեխնոլոգիական սարքավորումներից մեկը։ Զոհի մարմինը դուրս է բերվել փլատակների տակից։ Ներկա պահին պարզվում են կատարվածի մանրամասները։