տուն Լուրեր Պայթյուն՝ Թուրքիայի գործարանում. կա 5 մարդ զոհ

Պայթյուն՝ Թուրքիայի գործարանում. կա 5 մարդ զոհ

82
0

bursa_da_fabrika_da_patlama_ve_gocuk_4_isci_10219053_4668_o

Թուրքիայի ծովափնյա Բուրսա նահանգի Գյուրսու շրջանում գտնվող, ներկերի արտադրությամբ զբաղվող գործարանում  ուժգին պայթյուն է որոտացել:

Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ պայթյունի հետևանքով 5 աշխատող զոհվել է և ևս 9-ը վիրավորվել:  Փլատակների տակ մնացել են 9 աշխատող, որոնք հայտնի չէ, թե դեռ ողջ են թե ոչ:

Դեպքի վայր են մեկնել Թուրքիայի  աղետների և արտակարգ իրավիճակների ծառայության (AFAD) ջոկատներ:
Աղբյուրը նշում է, որ պայթյունի հետևանքով վնաս է հասցվել գործարանի հարևանությամբ գտնվող ավտոմեքենաներին և շենքերին:
Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել պայթյունի պատճառը: