տուն Լուրեր Պայթյուն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. Կա զոհ

Պայթյուն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. Կա զոհ

121
0

Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով 40-ամյա տղամարդ է մահացել:

AraratNews.am-ի հետ զրույցում  ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ  սեպտեմբերի 25-ին՝ 12:05-ին, հիիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ թթվածնի բալոնի պայթյուն է տեղի ունեցել:

«Ստացված ահազանգի համաձայն՝ բալոնի պայթյունի հետևանքով մեկ հոգի մահացել է: Մահացածը 1978 թվականին ծնված տղամարդ է, ով աշխատում էր՝ որպես թթվածնի արտադրամասի օպերատոր»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Նա հայտնեց, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները, կատարվում են համապատասխան գործողություններ, հանգամանքները պարզվում են: