PayPal ամերիկյան վճարային համակարգը դադարեցնում է իր այն հաճախորդների սպասարկումը, ովքեր բնակվում են Ղրիմի տարածքում: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում կատարելով PayPal-ի մամլո ծառայությանը:
«Հանդիսանալով համաշխարհային ընկերություն, որը ֆինանսական ծառայություններ է մատուցում, մենք անում ենք ամեն ինչ՝ համապատասխանելու օրենսդրությանը ողջ աշխարհում: Ցավոք, այժմ մենք չենք կարող ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին Ղրիմում: Ներողություն ենք խնդրում սրա հետ կապված որևէ անհարմարության համար», — ասված է տարածված հաղորդագրության մեջ:
PayPal վճարային համակարգը ամերիկյան eBay առցանց աճուրդային ընկերության դուստր ձեռնարկությունն է: Այս պահին այն աշխարհի 190 երկրից ավելի քան 100 միլիոն ակտիվ հաճախորդ ունի և գործարքներ է իրականացնում աշխարհի 25 արժույթով: