տուն Լուրեր Paypal-ն արդեն հասանելի է Հայաստանում

Paypal-ն արդեն հասանելի է Հայաստանում

242
0

agagu

 

10553671_743735815693702_838410749585766398_o

«Նախկինում բազմիցս առնչվել ենք Paypal-ի հետ կապված մի շարք դժվարությունների, բազմաթիվ օգտատերեր մեզ անընդհատ դիմում էին իրենց Paypal-ում եղած հաշիվների կանխիկացման խնդրանքով: Հաշվի առնելով խնդրի կարեւորությունն ու առկա պահանջարկը` Idram-ը բավականին երկար ժամանակ է, ինչ աշխատում էր Idram-ի մի շարք ծառայություններ Հայաստանում հասանելի դարձնելու ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ` նշեց «Իդրամ»  ընկերության զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանը:

«Ի ուրախություն բոլորիս` կարողացանք գործարկել նախադեպը չունեցող ծառայություն` խոսքը Paypal-ի կանխիկացման մասինն է, այսուհետեւ հնարավոր է Paypal-ը հեշտությամբ կանխիկացնել կամ փոխարկել Idram-ով: Գործում է  մասնագիտացված paypal.idram.am կայքը, որտեղ նշելով ստացողի անունը՝ վայրկյանների ընթացքում հնարավոր է իրականացնել PayPal-ի կանխիկացման գործարքը»:

Ինչպես նշեց Նարեկ Վարդանյանը, շուտով կգործի նաեւ հակառակ տարբերակը, այսինքն` Paypal հաշիվը հնարավոր կլինի լիցքավորել Idram-ի միջոցով:

Ընկերության տնօրեն Գայանե Ստեփանյանն էլ, շարունակելով թեման, նախ շնորհավորեց բոլորին, մասնավորապես` ինտերնետ հասարակությանը, փաստելով, որ սա կարեւորագույն ձեռքբերում է. «Idram- ն այս տարի նշելու է իր տասնամյակը, ուստի մենք պատասխանատվությամբ ենք վերաբերում այդ այդ տարեդարձին` փորձելով հատկանշական եւ աննախադեպ իրադարձություններով դիմավորել տարեդարձը: Իհարկե, շարունակելով նաեւ հավատարիմ մնալ «առաջինը» լինելու մեր քաղաքականությանը: Paypalի փոխարկումն ու կանխիկացման հնարավորությունները  միակը չեն. Idram-ը կփորձի այլ կարեւորագույն վճարային համակարգեր եւս հասանելի դարձնել Հայաստանի քաղաքացիների համար»,- ասաց ընկերության տնօրենը, հավելելով նաեւ, որ առաջիկա ծրագրերում նախատեսված է ընդլայնել մասնաճյուղային ցանցը`դրամարկղեր ունենալով շրջաններում եւս: