Պատժամիջոցների վերացումը բավարար չԷ Իրանում տնտեսական պայմանները բարելավելու եւ մարդկանց կյանքի մակարդակը բարձրացնելու համար:
Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին միջուկային համաձայնագրի իրականացումն սկսելու կապակցությամբ նախագահ Հասան Ռոուհանիին հղած պատասխան ուղերձում:
«Միայն պատժամիջոցների վերացումը բավարար չԷ Իրանում տնտեսական խնդիրները լուծելու համար: Տնտեսության բոլոր ոլորտներում դժվարին աշխատանք Է պահանջվում դրա կայուն զարգացմանը հասնելու համար, անհրաժեշտ Է այն դարձնել ավելի բաց եւ բարելավել մարդկանց կենսապայմանները»,-ուղերձից մեջբերում Է արել IRNA գործակալությունը: Դրա հետ մեկտեղ Խամենեին գոհունակություն Է հայտնել պատժամիջոցների վերացման եւ միջուկային համաձայնագրի իրականացումն սկսելու կապակցությամբ:
Անվստահություն հայտնելով այն դիրքորոշմանը, որը միջուկային գործարքի պայմանների կատարման նկատմամբ ունի Միացյալ Նահանգները, Խամենեին ընդգծել Է. «Անհրաժեշտ Է նաեւ ուշադիր հետեւել այն բանին, որ համաձայնագրի հակառակ կողմն ամբողջությամբ կատարի իր պարտավորությունները: Այդ կապակցությամբ վերջին երեք օրվա ընթացքում ամերիկացի առանձին քաղաքական գործիչների արած հայտարարությունները կասկածներ են առաջացնում»: