Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ պատժամիջոցների վերաբերյալ ամերիկյան նոր օրենքը երկարատև կտրվածքով բացասական հետևանքներ է ունենալու երկկողմ հարաբերությունների վրա։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքյան իր էջում։
Մեդվեդևը կարծում է, որ ինչպես և Ջեքսոն-Վենիկի օրենքը, փաստաթուղթը, որը թույլ է տալիս ամերիկյան նախագահին ցանկացած պահի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, այնպես էլ կթունավորի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները տասնամյակների ընթացքում։ Ըստ Մեդվեդևի՝ բացասական հետևանքներ կունենա նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը՝ վերացնելու ռազմական բլոկներից դուրս Ուկրաինայի կարգավիճակը։
«Այդ երկու որոշումները շատ բացասական հետևանքներ են ունենալու։ Եվ մեր երկիրը ստիպված կլինի արձագանքելու դրանց», — զգուշացրել է Մեդվեդևը։