տուն Քաղաքական Միջազգային Պատժամիջոցները փլուզեցին ռուսական տնտեսությունը. Politico

Պատժամիջոցները փլուզեցին ռուսական տնտեսությունը. Politico

105
0

economic-collapse

Ամերիկյան Politico ամսագիրը փորձել է պարզել, թե արդյոք ռուսաստանյան տնտեսության կործանման պատճառն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է: Ամսագիրը նշում է, որ մասնավոր խոսակցություններում պետական պաշտոնյաները պնդում են, որ պատժամիջոցները օգնել են կործանել ռուբլին: «Պատժամիջոցներն առաջին պլան են մղում տնտեսական և աշխարհաքաղաքական գինն արտաքին քաղաքականության միջոցների համար, որոնք նախաձեռնվել են Պուտինի կողմից», — ասել է Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Պարբերականը նաև մեջբերում է Ռուսատանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլին, ով հայտարարել է, որ տնտեսության նման գահավիժումը պայմանավորված է հիմնականում նավթի գների անկմամբ: Միաժամանակ դիվանագետը չի կասկածում, որ պատժամիջոցները նույնպես նպաստել են ռուսական տնտեսության նկատմամբ անորոշության մեծացմանը:

«Եթե նման քաղաքականության նպատակը Պուտինին վնաս հասցնելն է, ապա այո, Օբաման արժանի է գովասանքի: Սակայն, ես կարծում եմ, որ այդ քաղաքականության նպատակը նրանում է, որպեսզի օգնենք ուկրաինացիներին, — պարբերականը մեջբերել է Eurasia Group խմբի նախագահ Յեն Բրեմերի խոսքերը: