տուն Լուրեր Պատվարը փլուզված ՀԷԿ-ի սեփականատերը ԱԺ ընդդիմադիր պատգամավորի որդին է (ֆոտոշարք). aravot.am

Պատվարը փլուզված ՀԷԿ-ի սեփականատերը ԱԺ ընդդիմադիր պատգամավորի որդին է (ֆոտոշարք). aravot.am

148
0

96

Հունիսի 10-ի կեսգիշերին Իջեւանի տարածաշրջանի «Բենտոնիտ» գործարանի մոտ փլուզվել է «Քարավարտ» ՍՊԸ-ի ՀԷԿ-ի պատնեշը, որի հետեւանքով զոհվել է այդ ընկերության աշխատող, Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղի բնակիչ, 1973թ. ծնված Վարուժան Գաբրիելյանը:

52

85

Նրա դին Աղստեւ գետում հայտնաբերվել է առավոտյան ժամը 9-ի սահմաններում, ՀԷԿ-ից բավական հեռու: Դիտավան համայնքի ղեկավար Հակոբ Սարիբեկյանն ասաց, որ ինքը՝ համագյուղացիների հետ, փրկարարների պահանջով գիշերը դադարեցրել է Վ. Գաբրիելյանի որոնումները: Նա խոսքերով՝ վարարած Աղստեւ գետով հսկայական քանակի ջուր էր հոսում: Գյուղապետը Վարուժան Գաբրիելյանի մարմինը գետից հանելու գործում շեշտեց Հայաստանի փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Կորյուն Փիրումյանի դերը, ով համարձակ գործողություններ է կատարել: Հակոբ Սարիբեկյանը նշեց, որ դիտավանցու դին հայտնաբերել են Այգեհովիտ գյուղի տարածքում, Ադրբեջանի սահմանից մոտ 500 մ հեռավորությամբ: Նա ասաց, որ Վարուժան Գաբրիելյանը մի տղա եւ մի աղջիկ ունի, տղան հիմա գտնվում է Ռուսաստանում, շուտով կվերադառնա Դիտավան: Ընտանիքի սոցիալական վիճակի մասին հարցին ի պատասխան գյուղապետն ասաց, որ սոցիալապես ապահով ընտանիքի անդամը  ՀԷԿ-ում աշխատելու չէր գնա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am