տուն Լուրեր Պատրիկ Դեւեջյանը կայցելի Տավուշի մարզ

Պատրիկ Դեւեջյանը կայցելի Տավուշի մարզ

87
0

44477

Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ եւ պատգամավոր Պատրիկ Դեվեջյանի գլխավորությամբ պատվիրակությունը, որի կազմում են Դեպարտամենտի միջազգային կապերի, համագործակցության եւ եվրոպական հարցերի գծով փոխնախագահ Իզաբել Կոլլերին, դեպարտամենտի փոխնախագահ Ժորժ Սիֆֆրեդին եւ Դեպարտամենտի խորհրդի անդամ Պիեր Ուզուլիան կժամանեն Հայաստան:

Այցի նպատակն է վերակնքել Տավուշի մարզի եւ Օ-դը-Սեն դեպարտամենտի միջեւ ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիրը եւ ծանոթանալ համագործակցության շրջանակներում իրականացված գյուղատնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին:

Պատվիրակությունը կմասնակցի Լուսաձորի պանրագործարանի ընդլայնված մասի բացման արարողությանը, կայցելի դեպարտամենտի աջակցություն ստացած երկու միկրոֆերմա եւ առիթ կունենա շփվելու կոոպերատիվներում միավորված անասնաբույծների հետ։

Պատրիկ Դեվեջյանի ղեկավարած պատվիրակությունը կհանդիպի նաեւ Դեպարտամենտի կողմից ֆինանսավորմամբ վերականգնված ոռոգման ջրանցքներից օգտվող ֆերմերների հետ՝ գնահատելու համար իրականացված ծրագրի ազդեցությունը բնակչության վրա։

Ապակենտրոնացված համագործակցության համաձայնագրի վերակնքում

Մայիս 25-ին Պատրիկ Դեվեջյանի գլխավորած Օ-դը-Սեն դեպարտամենտի պատվիրակությունը կհանդիպի Տավուշի մարզպետին՝ ավելի քան 6 տարի շարունակվող համագործակցությունը քննարկելու համար։ Այս հանդիպման ընթացքում 2016-2020 թվականների համար կվերակնքվի համագործակցության համաձայնագիրը։ Նախորդ համաձայնագրի շարունակություն հանդիսացող նոր համաձայնագիրը կարժեվորի մարզում կաթնարտադրության զարգացման ուղղված ջանքերը։

2008 թվականից սկսած Օ-դը-Սեն դեպարտամենտը աջակցում է Տավուշի մարզի անասնապահական ոլորտի զարգացմանը՝ Ֆրանսիայի Համահայկական հիմանդրամի կողմից իրականացվող ծրագրի միջոցով։ Ավելի քան 4,2 մլն եվրո ներդրումներ են իրականացվել, Իջեւանի հյուսիսում գտնվող 20 համայնքների մոտ 25,000 շահառու է ներգրավված այս ծրագրում։