տուն Լուրեր Պատրաստվում ենք Ռեալի հետ խաղին. Մխիթարյան

Պատրաստվում ենք Ռեալի հետ խաղին. Մխիթարյան

108
0

Armsport.am-ը գրում է․

Հայաստանի Ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն այս օրերին ԱՄՆ-ում մասնակցում է լոնդոնյան ակումբի հավաքին, լուսանկար է հրապարակել նախապատրաստական մարզումներից:

«Պատրաստվելով «Ռեալի» հետ ընկերական խաղին»,- գրել է Մխիթարյանը:

Չեմպիոնների միջազգային Գավաթի շրջանակում «Արսենալը» մադրիդյան թիմի հետ կմրցի այսօր գիշեր՝ 03:00-ին:

ICC-ի շրջանակում «Արսենալն» արդեն երկու խաղ է անցկացրել՝ նույնքան հաղթանակ տանելով: Ունայ Էմերիի թիմը նախ 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Կոլորադո Ռեփիդսի» նկատմամբ, այնուհետև՝ 2:1 հաշվով առավելության է հասել «Բավարիայի» հետ խաղում: