տուն Լուրեր Պատրաստ ենք մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի

Պատրաստ ենք մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի

144
0

armen_amiryan

Մենք պատրաստ ենք ՀՀ մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Գյումրիում ընտրողների հետ հանդիպմանն ասել է հանրապետական կուսակացության համամասնական ցուցակում ընդգրկված ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Իսկ դուք պատրա՞ստ եք, սիրելի գյումրեցիներ, որ մշակույթի նախարարությունը ձեզ մոտ տեղափոխենք»,-գյումրեցիներին դիմեց Արմեն Ամիրյանը:

Գյումրեցիները ի պատասխան ուրախ «այո»-ներ հնչեցրին: Մշակույթի նախարարի խոսքով՝ հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումից հետո Երեւանից հնարավոր կլինի Գյումրի հասնել ընդամենը 45 րոպեում, ինչը հնարավորություն կտա Գյումրիում այցելել թատրոններ, թանգարաններ, իսկ երեկոյան վերադառնալ Երեւան: Արմեն Ամիրյանը նաեւ վստահեցրեց, որ Գյումրիում մշակութային շատ ծրագրեր են իրականացվելու:

Հիեցնենք, որ տեւական ժամանակ խոսակցություններ կային, որ կառավարությունը մտադիր է մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի, ավելի ուշ, սակայն, հայտարարեցին, որ ծրագիրը ծախսատար է եւ իրականացնելը բարդ:

Նշենք, որ հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը Շիրակի մարզում շարունակվում է: Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանին ուղեկցում են Շիրակի տարածքային ցուցակով առաջադրված Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը եւ Սամվել Նիկոյանը: