տուն Քաղաքական Միջազգային Պատմության մեջ առաջին անգամ Խորվաթիան կին կղեկավարի

Պատմության մեջ առաջին անգամ Խորվաթիան կին կղեկավարի

92
0

3933191

Խորվաթիայի նախագահի պաշտոնն առաջիկա 5 տարիներն կզբաղեցնի ընդդիմության թեկնածու Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը: Այս մասին հաղորդում է TASS-ը:

Քվեաթերթիկների 99,70%-ի հաշվարկից հետո, պարզվել է, որ նա երկրորդ տուրում նվազագույն առավելությամբ հաղթել է՝ հավաքելով ձայների 50,43%-ը: Այսպիսով, բալկանյան այդ երկրի ղեկավարի պաշտոնն առաջին անգամ բաժին է հասել կին թեկնածուի:

Ինչպես հաղորդել է Խորվաթիայի ԿՀԸ նախագահ Բրանկո Խրվատինը, ընտրությունների արդյունքներն այլևս լուրջ փոփոխություններ չեն կրի: Քվեարկության վերջնական արդյունքները կհապարակվեն այսօրվա ընթացքում:

Գրաբար-Կիտարովիչը արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ խոստանալով, որ Խորվաթիան դառնալու է ԵՄ-ի ամենածաղկուն երկրներից մեկը: