տուն Լուրեր Պատգամավորներին նիստերի դահլիճից պատգարակով են դուրս բերել

Պատգամավորներին նիստերի դահլիճից պատգարակով են դուրս բերել

121
0

198318_src

Երկու պատգամավոր լուրջ  վնասվածքներ է ստացել Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների քննարկման ընթացքում ծագած վիճաբանության ընթացքում:

Ինչպես հաղորդել  է Hurriyet-ը, ծեծկռտուքը տեղի  է ունեցել սահմանադրական փոփոխությունների  կողմնակիցների և հակառակորդների միջև այն բանից հետո, երբ անկախ  պատգամավոր Այլին Նազլիյական իրեն ձեռնաշղթաներով ամրացրել է ամբիոնին` բողոքելով օրինագծի  դեմ:

Իշխող «Արդարություն և  զարգացում» կուսակցությունից պատգամավորները փորձել են նրան ամբիոնից հեռացնել, որից հետո նրան պաշտպանելու են նետվել ընդդիմության պատգամավորները:

Ծեծկռտուքի ընթացքում վնասվածքներ  են ստացել «Արդարություն և  զարգացում» և քրդամետ Ժողովուրդների  դեմոկրատական կուսակցություններից պատգամավորներ: Երկու կանանց դահլիճից դուրս են բերել  պատգարակներով: