Մարոկոյում մահացել է այդ երկրի պետնախարար Աբդալլահ Բահը։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն։
Նախարարն ընկել է գնացքի տակ, երբ զննելիս է եղել այն վայրը, ուր մահացել էր Մարոկոյի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Զաիդին։ Նախարար Բահը զբաղեցրել է նաև Մարոկոյում իշխող Արադարություն և զարգացում կուսակցության փոխնախագահի պաշտոնը։
Միջադեպի այլ մանրամասներ հայտնի չեն։