տուն Լուրեր Պատգամավոր Շիրակ Թորոսյանը դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից

Պատգամավոր Շիրակ Թորոսյանը դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից

129
0

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում  տեղեկացրել է՝ դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից. «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր»:

Տեղեկացնենք, որ այսօր ՀՀԿ պատգամավոր, Վլադիմիր Գասպարյանի փեսան եւս ՀՀԿ-ից եւ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին է հայտարարել: