ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում նշեց, որ Ազգային ժողովի պատգամավոր դառնալն իր ցանկությունն է եղել, իսկ համամասնական ցուցակում ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ:
«Ազգային ժողովում աշխատանքը ոչ պակաս կարևոր է, հատկապես այս փուլում, երբ մենք արդեն անցնում ենք խորհրդարանական կառավարման»,- ասաց Եղոյանը:
Հարցին, թե ո՛վ է փոխարինելու նրան մամուլի խոսնակի պաշտոնում, Եղոյանն ասաց, որ դա վարչապետի որոշելիք հարցն է: