տուն Լուրեր Պատերազմը լուծման տարբերակ չէ. Ս․ Քարիմ

Պատերազմը լուծման տարբերակ չէ. Ս․ Քարիմ

92
0

qarimԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը հայտարարությամբ է հանդես եկել եւ  կոչ  արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կայունացնելու իրավիճակը:

«Միանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներին եւ կոչ անում հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կայունացնելու իրավիճակը: Վերահաստատում եմ, որ հակամարտության խաղաղ, բանակցված կարգավորմանը որեւէ այլընտրանք չկա, եւ որ պատերազմը լուծման տարբերակ չէ»-, ասվում է նրա հայտարարությունում: