տուն Քաղաքական Միջազգային Պատերազմ Եմենում․ նավթի գները կտրուկ աճ են արձանագրել

Պատերազմ Եմենում․ նավթի գները կտրուկ աճ են արձանագրել

60
0

-11639

Նավթի համաշխարհային գները կտրուկ սկսել են աճել Եմենում պատերազմի մասին լուրերի ֆոնին։ Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան և 9 դաշնակիցներ հայտարարել են Եմենում ռազմական գործողություններ սկսելու և սահմանադրական կարգը վերականգնելուն ուղղված գործողությունների մասին։

Երևանի ժամանակով 11.00-ի դրությամբ Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի բորսայում աճել է 2.96 տոկոսով՝ կազմելով 58.15 դոլար մեկ բարելի դիմաց։ Ժամը 09.30-ի դրությամբ WTI ամերիկյան նավթն աճում էր 3.66 տոկոսով՝ կազմելով 51.01 դոլար մեկ բարելի դիմաց։

Եմենը նավթ արդյունահանող խոշոր տերություն չէ, սակայն նավթային շուկայի համար կարևորագույն տարածաշրջան համարվող Պարսից ծոցում սկսված ռազմական գործողություններն ու դրանում Սաուդյան Արաբիայի ներգրավվածությունն անհանգստություն է առաջացրել նավթային շուկաներում։