տուն Լուրեր Պատերազմ

Պատերազմ

134
0

22014987_1329150547211998_783871763_n

Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Յոն Հոն սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում հայտարարել է, որ  Փհենյանն իրավունք ունի խոցելու ԱՄՆ-ի մարտական ինքնաթիռները նույնիսկ հյուսիսկորեական օդային տարածքից դուրս. հաղորդում է The Daily Mail-ը:

Ավելի վաղ Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից Փհենյանին սպառնացել էր, որ ԱՄՆ-ի դեմ Հյուսիսային Կորեայի կողմից որևէ սպառնալիքի դեպքում Նահանգները պատրաստ կլինի ոչնչացնել երկիրը: Արևմտյան գործակալությունները նշում են, որ ԱՄՆ-ի ղեկավարի հայտարարությունը Սպիտակ տան և Հյուսիսային Կորեայի միջև խոսքերի պատերազմի նոր «համազարկ» է դարձել: Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը լրագրողների հետ հանդիպմանը ընդգծել է, որ «քննարկվում են պատասխանների ցանկացած տարբերակներ», որը Կորեան կտա Վաշինգտոնին:

Նախարարի խոսքով՝ ողջ աշխարհը պետք է հստակ հիշի, որ առաջինը պատերազմ հայտարարել է ԱՄՆ-ն։

Լի Յոն Հոն ասել է, որ ԱՄՆ-ը պատերազմ չի հայտարարել Հյուսիսային Կորեային։ Բացի այդ, Վաշինգտոնը նշում է, որ ոչ մի երկիր իրավունք չունի գնդակոծելու կամ խոցելու այլ երկրների նավերն ու ինքնաթիռները, որոնք գտնվում են միջազգային օդային կամ ջրային տարածքում։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հյուսիսային Կորեան ոչնչացնելու հայտարարությունը նույնպես համեմատել էր պատերազմ սկսելու հայտարարության հետ: