Երեկ, ապրիլի 23-ին շուրջ 300 մարդ է հավաքվել Երուսաղեմի հայկական Սուրբ Հակոբյանց եկեղեցում՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը։ Մատուցվել է պատարագ՝ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի ղեկավարությամբ, ինչի մասին տեղեկանում ենք «Jerusalem Post» -ից։
Միջոցառման կազմակերպիչ, ՀՄԸՄ անդամ Հարութ Բաղամյանը պարբերականին տված հարցազրույցում անդրադառնալով Իսրայելի պաշտոնական դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ասել է. «Նրանք դա չեն ժխտում մյուս երկրների նման, այլ այս պահին չեն խոսում այդ մասին։ Մենք ակնկալում ենք, որ կառավարությունը իր արժեքները կվերադասի քաղաքականությունից»։