Պատարագ մատուցելիս Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ուշագնաց է եղել` հաղորդել է LifeNews-ը:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Հռոմի քահանայապետը այլ հոգևորականների ուղեկցությամբ քայլելիս կորցրել է գիտակցությունը, սակայն Կաթոլիկ Եկեղեցու 79-ամյա հովվապետը ուշքի գալուց հետո ելույթ է ունեցել հավատացյալների առջև:
Նշենք, որ Հռոմի Պապը ժամանել է Լեհաստան «Երիտասարդության համաշխարհային օրերի» կաթոլիկ համագումարի շրջանակում, որն անցկացվում է Կրակովում հուլիսի 26-31-ը: