Պատանի կոմպոզիտոր Նարեկ Անդրեասյանը Գերմանիայի Դարմշտադ քաղաքում կայացած Ռախմանինովի անվան պատանի կոմպոզիտորների միջազգային II մրցույթում զբաղեցրել է պատվավոր երկրորդ հորիզոնականը: 53 մասնակիցների մեջ (երկու ենթախմբերով) Նարեկի “Էտյուդ-պատկեր” դաշնամուրային ստեղծագործությունն արժանացել է Ժյուրիի բարձր գնահատանքին: Ի դեպ, Հայաստանից միայն Նարեկն էր մասնակցում մրցույթին:
— Անկեղծ՝ ուրախ եմ շատ, որ կարողացա իմ ստեղծագործությամբ բարձր պահել երկրիս պատիվը: Իմ այս հաղթանակը նվիրում եմ Արցախում զոհված հերոսների հիշատակին և այս պահին մարտնչող հայ զինվորներին:
Նարեկ Անդրեասյանի համար Ռախմանինովի անվան մրցույթն առաջին միջազգային ստուգատեսն էր: Հավելենք, որ պատանի կոմպոզիտորի կոմպոզիցիայի ուսուցիչը Դավիթ Բալասանյանն է: