տուն Քաղաքական Միջազգային «Պատանեկությունը» արժանացել է ամերիկյան կինոքննադատների ամենաշատ մրցանակների

«Պատանեկությունը» արժանացել է ամերիկյան կինոքննադատների ամենաշատ մրցանակների

111
0

635530384010000397-XXX-BOYHOOD-MOV-JY-817--65660758-1-

Լոս Անջելեսում ԱՄՆ-ի կինոքննադատների ասոցիացիան «Պատանեկություն» ֆիլմը անվանել է տարվա լավագույն ֆիլմ։ Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Ընդհանուր առմամբ, ֆիլմը հաղթել է 4 անվանակարգերում։ «Լավագույն ռեժիսոր» է դարձել Ռիչարդ Լինքլեյթերը, «լավագույնդ դերասանուհի»՝ Պատրիցիա Արքեթտը, «լավագույն մոնտաժի» համար մրցանակ է ստացել Սանդրե Էդերը։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է «Լոք» ֆիլմի գլխավոր հերոսի դերը մարմնավորած Թոմ Հարդին։

Լինքլեյթերը «Պատանեկություն» ֆիլմը նկարահանել է 2002-2013 թվականներին՝ պատկերելով միևնույն դերասանների հասունանալու պրոցեսը։ Ֆիլմը արժանացել է նաև Բեռլինի կինոփառատոնի մրցանակին։