տուն Լուրեր Պաշտպանությունը միայն ոգով չի լինում, պետք է նաև զենք

Պաշտպանությունը միայն ոգով չի լինում, պետք է նաև զենք

114
0
 10
ԱԺ-Կառավարության հարցուպտասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը նշեց, թե Ադրբեջանական ագրեսիային դիմակայելու համար մեծ դեր ունեցավ բանակի ոգին ու ազգային միասնությունը և նկատեց, թե, այդուհանդերձ, պաշտպանությունը միայն ոգով չի լինում, պետք է նաև զենք:  Շահգելդյանի խոսքով` այս օրերին ակհայտ էր, որ մարտական գործողություններն ուղեկցվեցին բարձր տեխնոլոգիական զենքի կիրառման մեծ չափով և հարցրեց. «Ռազմական տեխնոլոգիական զարգացման ոլորտում ունե՞նք արդյոք նոր մոտեցումներ, նոր պլաններ՝ մեր բանակը համալրելու համար նոր զենքի տեսակներով»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանելով հարցին, նշեց  թե այսօր մենք գործ ունենք մի խնդրի հետ, որովհետև Ադրբեջանի ագրեսիան, ըստ նրա, աննախադեպ էր ռազմական տեխնիկայի, մարտական պատրաստվածության անընդհատ կատարելագործման առումով, ինչպես նաև, նախորդ պատերազմներին համահունչ՝ տարբեր ահաբեկիչների մասնակցությամբ: «Միևնույն ժամանակ հասկանալի է, որ հայրենասիրական ու բարոյահոգեբանական համախմբման, գիտակցաբար մեր հայրենքը պաշտպանելու տեսանկյունից, բացի ՊԲ-ի ողջ անձնակազմի շնորհիվ հաջողության հասանք մեր ձեռքի տակ եղած սպառազինության կիրառմամբ և դրա նկատմամբ հոգատար լինելու շնորհիվ»,-ասաց նա և հավելեց, թե հասկանալի է, որ ռազմական առումով որոշ չափով զիջում ենք, ուստի վերջին տարիների իրենց աշխատանքը բերում է նրան, որ ԶՈւ երկրորդ ժամանակահատվածի շրջանակներում գալիս են արդիականացման 2016-2020 թթ-ի ծրագիրը, որի մաս է կազմում սեփական արդյունբերության ոլորտի զարգացումը:
«Ստեղծվել է ռազմական արդյունաբերական կոմիտե, և այդ ուղղությամբ աշխատանք իրականացնում ենք»,- ասաց նախարարը: Սեյրան Օհանյանը  նշեց, որ պատրաստ են քննարկումներ իրականացնել: «Եվ ես, և ԼՂՀ ՊՆ-ն այդ ուղղությամբ մտածում ենք, որոշակի թերացումների ուղղությամբ պատրաստ ենք աշխատանք տանել»,-ասաց նա: