տուն Լուրեր Պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներին

Պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներին

112
0

a940LrZ1meF6yTN77DS7jk8rDn

Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Է.Ֆարկասին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ք.Փրայսը և ԱՄՆ եվրոպական հրամանատարությունից ժամանած բարձրաստիճան ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի` նշելով, որ համագործակցությունն իրականացվում է թափանցիկության ու փոխադարձ վստահության մթնոլորտում և դինամիկ զարգացում է ապրում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: