տուն Լուրեր Պաշտպանության և արտաքին գործերի նախարարները կնշանակվեն մինչև հոկտեմբերի 3-ը

Պաշտպանության և արտաքին գործերի նախարարները կնշանակվեն մինչև հոկտեմբերի 3-ը

85
0

sharmazanov_26

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետո զրույցում ՀՀԿ խոսնակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով կադրային հարցերին, ինչպես նաև՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների նշանակման կամ վերանշանակման հարցին՝  նշեց, որ այդ նշանակումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների մեջ են:

«Մինչև հոկտեմբերի 3-ը Նախագահը կանի այդ նշանակումները կամ վերանշանակումները», շ- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը չբացառեց նաև մարզպետների փոփոխությունները` նշելով, որ ՀՀ նախագահն իր ծրագրային ելույթում ասաց` կլինեն փոփոխություններ՝ սկսած նախագահի աշխատակազմից մինչև կառավարություն և դատաիրավական համակարգ: