տուն Լուրեր Պաշտպանին թույլ չեն տալիս տեսակցել Պավել Մանուկյանին

Պաշտպանին թույլ չեն տալիս տեսակցել Պավել Մանուկյանին

67
0

pavel

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժնում գտնվող Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանին թույլ չեն տալիս տեսակցել նրա հետ. «Ասում են՝ պատասխանատուն այստեղ չէ եւ մեզ հանձնարարված է որեւէ մեկին ներս չթողնել: Հիմա ես վերակենդանացման բաժանմունքի դռների դիմաց կանգնած եմ»,- այս մասին «Ա1+»-ին ասել է պաշտպանը:

Հիշեցնենք, որ  երեկ ՊՊԾ տարածքում տեղի էր ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամը, ինչպես նաեւ մեկ ոստիկան վիրավորվել էր:

Արամ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը, եւ նա «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, իսկ Պավել Մանուկյանի մասով դեռ դատարանի որոշում չկա:

Պաշտպան Ինեսա Պետրոսյանը նշում է, որ քննիչը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությանը իրեն ծանոթացրել է, սակայն դիմել է դատարան, թե՝ ոչ, դեռ պարզ չէ:

Ի դեպ, Պավել Մանուկյանը ցանկություն է հայտնել ներկա լինել դատական նիստին:

Հիշեցնենք նաեւ՝ Պավել Մանուկյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, սակայն, այդուհանդերձ,  հացադուլ է հայտարարել: