ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանները Երևանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն են ներկայացրել՝ իրենց պաշտպանյալին գրավով ազատ արձակելու մասին։
Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ նախաքննական մարմնի միջնորդություն է ներկայացրել Ղազարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու մասին, սակայն դրա քննությունը դատարանում հետաձգվել է։
«Դատավարական մի քանի գործընթաց է անհրաժեշտ, մենք էլ ենք միջնորդություններ ներկայացրել, դրանց քննությունից հետո միայն կքննարկվի նախաքննական մարմնի միջնորդությունը», — ասաց Հարությունյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի որոշմանը՝ Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին և գրավի կիրառումը ճանաչել էր անթույլատրելի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում