տուն Հասարակություն Իրավական Պաշտպանական գործիքակազմը համարում եմ սպառված․ Մանվել Գրիգորյանը կդիմի ՄԻԵԴ

Պաշտպանական գործիքակազմը համարում եմ սպառված․ Մանվել Գրիգորյանը կդիմի ՄԻԵԴ

101
0

Մանվել Գրիգորյանի պաշտպանները դիմելու են ՄԻԵԴ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը՝ նշելով, որ քրեական գործով տեղի է ունեցել և տեղի է ունենալու ընտրովի արդարադատություն։

Անդրադառնալով առաջին դատական նիստին՝ նա նշեց, որ կոպիտ խախտումներ թույլ տալով՝ դատավորը րոպե շուտ ցանկացել է լքել նիստը․ «Տեղեկացնում եմ, որ ներպետական ատյաններում պաշտպանական գործիքակազմը համարում եմ սպառված, և օրենքով սահմանված կարգով դիմելու ենք ՄԻԵԴ»։

Դիտարկմանը՝ ով է միջամտում արդարադատության իրականացմանը, պաշտպանը պատասխանեց․ «Ես հավատում եմ վարչապետին, որ նա չի միջամտում, բայց միևնույն ժամանակ տեսնելով անօրինականությունը՝ ընտրովի արդարադատությունը, որը տեղի է ունենում որոշ քրեական գործերով, ես փաստում եմ հետեւյալը, որ կա միջամտություն, հակառակ պարագայում արդարադատություն կիրականացվեր»։