տուն Լուրեր Պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում

Պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում

100
0

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին հանրապետության 100-րդ տարեդարձին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց, որ բանակում կան բազմաթիվ խնդիրներ, բայց բոլոր խնդիրները հաղթահարելի են: «Ամրապնդելու եմ, բարձրացնելու եմ մարտունակությունը և փոխելու եմ զինված ուժերում որոշակի մենթալիտետ: Իսկ կոռուպցիոն բոլոր ռիսկերը նվազեցվելու են, եթե ոչ՝ չեզոքացվելու»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը որդու՝ Արցախում ծառայելու մասին, Դավիթ Տոնոյանն ասաց. «Իմ զավակն էլ է գնալու ծառայելու, կորոշի, թե որտեղ է գնալու ծառայելու»:

Նախարարը կարծում է, որ առաջին հերթին պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում: