Երկրի բարձրաստիճան պաշտոնյանները, օրենսդիր եւ գործադիր մարմնի անդամները շտապում են Բաղրամյան 26: Քիչ հետո մեկնարկելու է նրանց եւ Սերժ Սարգսյանի հադիպումը: Բաղրամյան 26-ում են գտնվում ՀՀ Արդարադատության նախարարը, Առողջապահության նախարարը: Այնտեղ է նաեւ ՀՀԿ-ի ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը:
Լրագրողները նրանցից հետաքրքրվեցին, թե որն է Բաղրամյան 26 այցելության պատճառը։ Վերջիններս, սակայն որեւէ հստակ պատասխան չտվեցին: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլականից լրագրողները հետաքրքրվեցին, թե տեղյակ է, որ պաշտոնը հանձնում են ՀՅԴ-ականներին։ Շիրակի մարզպետի կարծիքով, սակայն ինքն այսօր Բաղրամյան 26-ից դուրս չի գա պաշտոնանկ արված։ Սերժ Սարգսյանի մոտ էր ժամանում նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, որի պաշտոնն, ըստ շրջանառավող լուրերի, նույնպես դաշնակներին կհանձնվի։ Նա նույնպես կարծում է, թե Բաղրամյան 26-ից պաշտոնանկ արված դուրս չի գա։
Նշենք, որ Բաղրամյան 26 են ժամանել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Մարտուն Գրիգորյանը: Լրագրողները Էլինար Վարդանյանից փորձեցին հետաքրքրվել` ինչո՞ւ է ԲՀԿ-ն ժամանել նախագահական, կամ տեղյա՞կ են արդյոք իրենք օրակարգից, ի պատասխան` պատգամավորը նշեց, որ այսօր հրավիրված են քաղաքական բոլոր ուժերը, իսկ օրակարգից իրենք տեղյակ չեն:
Այս պահին պաշտոնյաների մուտքը Բաղրամյան 26 շարունակվում է: