Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է այն պաշտոնատար անձանց անունները, որոնք 2017-ին տարեկան հայտարարարագիր չեն ներկայացրել: Մայիսի 24-ի դրությամբ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիրը չեն ներկայացրել 51 պաշտոնատար անձինք, ավելի քան 2 տասնյակն այլևս չեն պաշտոնավարում:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, հայտարարագրեր չեն ներկայացրել ԶՈՒ շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ Գենադի Տավարածյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Զուրաբյանը, նույն ծառայության պետի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Բելգիայում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, Մոլդովայում ՀՀ դեսպան Ջիվան Մովսիսյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Երևանի կայազորի զինդատախազ Հմայակ Ղարիբյանը, ԱԻՆ աշխտակազմի ղեկավարի տեղակալ Վահագն Օհանյանը, ՊԵԿ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, արդարադատության, արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ, հյուպատոսներ:
Այդ առնչությամբ, Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով: